Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն Մ. Պողոսյանի նկատմամբ ՌԴ-ում ընտրված խափանման միջոցը վերացվել է»,-մեզ փոխանցեց Աբրահամյանը։

Նշենք, որ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Միհրան Պողոսյանը հայտնաբերվել  և Կալանավորվել էր Ռուսաստանում։

Հիշեցնենք նաև, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն՝ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930