Բաժիններ՝

Երևանի նախկին ոստիկանապետի կյանքը խլած պայթյունի հետևանքով զոհվել է ՀՀ ևս մեկ քաղաքացի

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստացած տեղեկության՝ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում՝ գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ՀՀ ևս մեկ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նոյեմբերի 28-ին, ժամը 16:23-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում՝ գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Աշոտ Կ.-ն (ծնված 1970 թ.) և Տիգրան Թ.-ն (ծնված 1959 թ.)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը հայտել էր, որ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունից:

Կարապետյանի մահվան լուրը հաստատել էին Ստավրոպոլի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն:

Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը ծնվել է 1970թ. հուլիսի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս