Չինաստանի և ԱՄՆ-ի բանագնացները քննարկել են առևտրական գործարքի առաջին մասը

Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց են ունեցել առեւտրատնտեսական հարցերի շուրջը, պայմանավորվել են շփումներ պահպանել առեւտրական համաձայնագրի առաջին մասի շուրջը: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:

«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն նոյեմբերի 26-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:

Կողմերը քննարկել են կողմերից յուրաքանչյուրի հիմնական մտահոգությունների վերացման ուղիները, պայմանավորվել են պահպանել շփումները համաձայնագրի առաջին մասի հետ կապված կոնսուլտացիաներին վերաբերող մնացած հարցերի շուրջը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Զրույցին չինական կողմից մասնակցել են նաեւ առեւտրի նախարար Չժուն Շանը եւ Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Ի Գանը, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս