«ՀՅԴ ՀԵՄ-ն առնչություն չունի բուհերում՝ դասադուլին մասնակցելու համար գումար բաժանելու հետ». Դավիթ Պետրոսյան

Նոյեմբերի 6-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներ էին իրականացնում ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության (ՀԵՄ) անդամները: Ակցիաների ընթացքում սոցցանցերում լուրեր տարածվեցին այն մասին, որ բուհերում ուսանողներին գումար են առաջարկում դասադուլին մասնակցելու համար:

Լուրերին արձագանքել էր  «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը: Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը պատմում է, որ հայտարարությունից հետո հանդիպել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամների հետ:

«Շատ հետաքրքիր, բովանդակային հանդիպում ենք ունեցել: Տղաները մեզ ասացին, որ իրենք այդ գործողությունների հետ կապ չունեն, ցույցերի ժամանակ եկել ու գնացել են մարդիկ, որոնց համար իրենք չեն կարող պատասխանատվություն կրել: Գնահատում եմ իրենց պահվածքը՝ հանդիպելու, խոսելու, հասկանալու»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամը պնդում է, որ գործն այսքանով չի ավարտվելու, իրենք «կաշառքի» հետքերով Ոստիկանության 6-րդ վարչությունում են եղել: Խոստանում են՝ այս հարցի մասին կխոսեն ոստիկանապետի ժ/պ-ին հանդիպելուց հետո:

 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Տեսանյութեր

Լրահոս