Ալեն Սիմոնյանն ուզում է օրենքով արգելել եղեւնիների վաճառքը Ամանորին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուզում է օրենսդրական փոփոխության միջոցով արգելել կտրված եղեւնիների եւ այլ փշատերեւների վաճառքը Ամանորին՝ թույլատրելով միայն փակ արմատային համակարգով ծառերի վաճառքը:
Չնայած առաջին հայացքից սա բնապահպանական քայլ կարող է թվալ, սակայն ամբողջ աշխարհում տարածված է ամանորյա եղեւնիների աճեցման պրակտիկան, երբ 4-5 տարեկան եղեւնիները հատվում են, եւ դրանց փոխարեն աճեցվում են նորերը: Սա նույնպիսի գյուղատնտեսական ճյուղ է, ինչպես կաղամբի կամ լոլիկի աճեցումը:
Ամբողջ աշխարհում տնկում եւ կտրում են նաեւ շինափայտի ու այլ նպատակներով նախատեսված անտառներ, եւ դա ամենեւին չի համարվում հակաբնապահպանական, այլ ճիշտ հակառակը՝ կոչված է պահպանելու բնական անտառները:
Այնպես որ, պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, այլ պետք է ընդօրինակել դրական փորձը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: