Ամանորյա Գլինտվեյն՝ սպիտակ գինուց
Բաղադրիչներ
1. Չոր սպիտակ գինի – 600 մլ
2. Ջուր -120 մլ
3. Նարինջ – 1 հատ
4. Շաքարավազ – 2-3 ճ/գ
5. Կոճապղպեղի արմատ – 1 հատ
6. Դարչնի փայտիկ – 1 հատ
7. Աստղային անիսոն – 2-3 հատ
8. Հիլ – 2-3 հատ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել ջուրը և համեմունքները: Եռացնել և 20 րոպե թողնել ցածր կրակի վրա:
2. Ավելացնել խորանարդաձև կտրատված նարինջը: Եփել ևս 1-2 րոպե:
3. Ավելացնել շաքարավազը և գինին:
4. Լավ տաքացնել, մինչև պղպջակներ առաջանան, վերցնել կրակից:
5. Սառեցնել և լցնել բաժակների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը