Բաժիններ՝

Նոր տարվա լավագույն ըմպելիքը՝ տաք շոկոլադ

Բաղադրիչներ

1. Ջուր – 1/3 բաժակ
2. Դառը շոկոլադ (70%) – 50 գ
3. Դարչինի փայտիկ – 1 հատ
4. Կաթ – 1 բաժակ
5. Հարած սերուցք – 3 ճ/գ
6. Կակաոյի փոշի
7. Նարնջի կեղև
8. Քերած շոկոլադ

Պատրաստման եղանակը

1. Ջուրը, շոկոլադը և դարչինը լցնել կաթսայի մեջ, խառնել և տաքացնել՝ մինչև շոկոլադը հալվի:

2. Ավելացնել կաթը և հասցնել եռման:

3. Մատուցել՝ զարդարելով շոկոլադի քերուկով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս