Բաժիններ՝

Ամանորյա ռուլետի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Արևածաղկի սերմեր – 500 գ
2. Կոկոսի քերուկ – 500 գ
3. Ծիրանաչիր – 300 գ
4. Կակաո – 5 ճ/գ
5. Մեղր – 6 ճ/գ
6. Դարչին և մշկընկույզ

Պատրաստման եղանակը

1. Խմորի համար՝ արևածաղկի սերմերից խմոր ստանալ, ավելացնել 3 ճ/գ մեղր, խառնել և մեկ ժամ դնել սառնարանը:

2. Միջուկի համար՝ կոկոսի քերուկից ալյուր ստանալ, բլենդերով հարել ծիրանաչրի, 3 ճ/գ մեղրի և համեմունքների հետ:

3. Խմորը գրտնակել բարակ շերտով, վրան լցնել միջուկը, փաթաթել և դնել սառնարանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս