«Նիկոլի միֆերը ջարդվում են…». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի միֆերը ջարդվում են…

Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը:

• Բյուջեն այդպես էլ 800 միլիոն դոլարով չավելացավ, ինչպես ինքն էր խոստանում:

• Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում, քանի որ այն պարզապես սուտ էր:

• Ներդրումային բում այդպես էլ չեղավ:

• Խոստացված «աննախադեպ» ներգաղթը այդպես էլ տեղի չունեցավ:

• Մարտի 1-ը այդպես էլ չբացահայտվեց, մանավանդ 10 զոհերի սպանության մասով:

• Արցախն այդպես էլ բանակցությունների լիարժեք կողմ չդարձավ:

• Պարզվեց՝ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Նիկոլը լավ էլ հավանում է:

• Ապրիլյան քննիչ հանձնաժողովը փուչիկ է:

Բայց փոխարենն ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին ու պաշտպանում «սեռափոխված հերոսին»:

Նիկոլի միֆերը ջարդվում ենՓաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը:•Բյուջեն…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 18. November 2019

Տեսանյութեր

Լրահոս