Ռուսաստանը ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ է մատակարարում Իրանին
Մոսկվան Թեհրանին մատակարարում է ոչ հարձակողական զենք, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ: Այդ մասին Դուբայի ցուցահանդեսում ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը:
«Շարունակվում է այն պարտավորագրերի իրականացումը, որոնք ենթակա չեն ՄԱԿ-ի պատժամիջոցներին, նորոգման-արատորոշման համալիրի, ռադիոմոնիթորինգի, ռադիոտեխնիկական հետախուզության, ինչպես նաեւ այլ ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարման պարտավորագրերի իրականացումը»,- ասել է Շուգաեւը: