«Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում». Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության, ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը:

Օրինակ՝ եթե ներկայիս ծայրահեղ լիբերալիզմի դիրքերից հանդես եկող պոպուլիզմին փոխարինելու գա ծայրահեղ ազգայինի դիրքերից հանդես եկող մեկ այլ պոպուլիզմ, ապա ինչպես մաթեմատիկայում է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու:

Ժողովրդավարություն և պոպուլիզմ. երկուսն էլ հանդես են գալիս ժողովրդի անունից: Սակայն ի տարբերություն ներկայացուցչական ժողովրդավարության (որի հիմքը գիտակից և պատասխանատու քաղաքացին է)՝ պոպուլիզմը ձգտում է կուրացնել մարդկային գիտակցությունն ու բանականությունը:

Պատասխանատու քաղաքացին առաջին հերթին մտածող և գիտակից քաղաքացին է, որը պոպուլիզմի թիվ մեկ հակառակորդն է և իրական ժողովրդավարության թիվ մեկ բարեկամն ու հենարանը: Որովհետև պատասխանատու և գիտակից քաղաքացին չի ենթարկվում մանիպուլիացիաների:

Նրան հնարավոր չէ խաբել ու մոլորեցնել, հնարավոր չէ սեփական կարծիք փաթաթել, հնարավոր չէ նրա էմոցիաների հաշվին քաղաքական պայքար մղել այլախոհների ու քաղաքական մրցակիցների դեմ: Մասնագետները նշում են, որ պոպուլիզմը «ձվադրում և զարգանում» է իրական ներկայացուցչական ժողովրդավարության մեջ տեղ գտած թերությունների հաշվին: Պոպուլիզմը երբեք բաց չի թողնում առիթը՝ ժողովրդավարության թերություններից օգտվելու համար: Այն միշտ գտնում է հասարակության մեծ կամ փոքր խմբերի, որոնք ինչ-որ հարցերում դուրս են մնացել պետական կառավարման ուշադրությունից և անմիջապես սկսում են “բղավել վերջիններիս իրավունքների ու շահերի համար՝ դրանք հարմարացնելով սեփական պատկերացումներին ու շահերին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս