Բաժիններ՝

Brexit-ը կդառնա Բրիտանական կայսրության իրական մայրամուտը. Տուսկ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը շուտով թողնելու է իր պաշտոնը, համաձայնել է այն դիրքորոշմանը, որ Brexit-ը կնշանակի Բրիտանական կայսրության իրական մայրամուտը: Այդ մասին գրել է The Guardian թերթը: «Անգլիայից իմ ընկերներից մեկը հավանաբար իրավացի էր, երբ տխրությամբ ասաց, որ Brexit-ը կդառնա Բրիտանական կայսրության իրական վախճանը»,-հայտարարել է Տուսկը՝ Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպական քոլեջում:

«Ես նույն բանը լսել եմ Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ԵՄ-ի դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կդառնա հետնապահ, երկրորդական խաղորդ այն դեպքում, երբ հիմնական ասպարեզը կմնա Չինաստանին, ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին»,-ասել է Տուսկը: «Միայն միավորված Եվրոպայի կազմում Մեծ Բրիտանիան կկարողանա խաղալ գլոբալ դեր, միայն համատեղ մենք կարող ենք դիմակայել… աշխարհի մեծագույն ուժերին»,-հայտարարել է Տուսկը: Նա նշել է, որ այս պնդումը վավերական է նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի համար: Տուսկը նշել է, որ ինքը չէր խիզախի նման հայտարարություններով հանդես գալ մեկ ամիս առաջ, քանի որ իրեն «կարող էին պաշտոնից զրկել չափազանց անկեղծության համար»:

Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ Տուսկն իր հայտարարություններով աջակցություն է հայտնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընդդիմախոսներին, ընտրություններ, որոնք նշանակված են դեկտեմբերի 12-ին: Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում Տուսկի լիազորությունների ժամկետը լրանում է շուտով, նրան փոխարինելու է բելգիացի Շառլ Միշելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս