Կինը սիրելիին բռնացրել է դավաճանության մեջ
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի 30-ամյա բնակչուհի Լիլին հայտնաբերել է զուգընկերոջ՝ Դեյվի, սոցիալական ցանցի գաղտնի պրոֆիլն ու պարզել է, որ նա դավաճանում է իրեն: Պարզվում է՝ Դեյվն ունեցել է նաև այլ պրոֆիլ՝ բոլորովին այլ անունով ու լուսանկարներով, որտեղ նշել է, որ որևէ մեկի հետ հարաբերությունների մեջ չէ:
Դավաճանությունը բացահայտած կինը սիրելիի տուն վերադառնալուն պես նրան դուրս է հանել, քանի որ դա միակ դեպքը չի եղել:
Լիլին շարունակում է հետևել, թե այժմ Դեյվն ինչ հաղորդագրություններ է գրում նոր սիրեցյալին, քանի որ նա չի փոխել իր գաղտնաբառը: Լիլին ցանկանում է Դեյվի նոր սիրուհուն պատմել նրա սիրային միաժամանակյա հարաբերությունների ու նախկին կապերի մասին, սակայն դեռևս չի համարձակվում: