Հայկ Մարությանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

«Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել»,- 168.am-ի խնդրանքով անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլում տարածված լուրերին՝ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ մասին է խոսքը.  ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- մանրամասնեց նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Դիտարկմանը, թե՝ աղբահանության և տրանսպորտի չլուծված խնդիրների պատճառով, նա արձագանքեց. «Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. ես չեմ ասում՝ աղբը հավաքված է, բայց ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը շատ արագ տեմպերով կլրացնի այդ բացը, և կմտնենք բնականոն հունի մեջ»:

Անդրադառնալով տրանսպորտի խնդրին՝ նա նշեց, որ դա 15 տարվա խնդիր է, որը նույնպես առաջիկայում կլուծվի. «Մենք 15 տարվա խնդիրը փորձելու ենք 2 տարում լուծել: Պրոցեսը գնում է, միջգերատեսչական խումբ է կազմված  քաղաքապետարանի և կառավարության կողմից: Քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, քանի որ այդ վարկը մենք չենք կարող վերցնել՝ որպես քաղաքապետարան, և քննարկման արդյունքում կլինեն վերջնական լուծումներ:

Գնի մասին  մենք անդրադառնում ենք այնքանով, որ գինը պետք է լինի մաքսիմալ ցածր»:

Քաղաքապետը վերջինի հարցում կարևորեց համայնքների դերը, որոնք շահույթ չեն հետապնդում՝ ի տարբերություն մասնավոր ընկերությունների:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս