Բաժիններ՝

Գործարարները պնդում են՝ «Աշտարակ կաթի» խարդախության զոհ են դարձել

Այսօր Կառավարության դիմաց էին հավաքվել «Աշտարակ կաթ» ընկերության սնանկ ճանաչվելուց տուժած գործարարները: Նրանց ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարության առջև հավաքված մարդիկ «Աշտարակ կաթի» մեծ խարդախության զոհերն են:

Ընկերության սնանկ ճանաչվելուց հետո գործարարներից պահանջվել են գումարներ, որոնք, իբրև թե, նրանք պարտք են «Աշտարակ կաթին»:

Տուժող գործարար Օվսաննա Ասատրյանն ասում է, որ վճարումները պատշաճ կատարել է, բայց հիմա իր խանութի հաշիվները սառեցված են, և ինքը ստիպված է լինելու վճարել երկրորդ անգամ:

«Մենք գումարներն «Աշտարակ կաթին» փոխանցել ենք առաքիչների միջոցով: Ընկերությունը մեզ դատի է տվել, որ մենք իրեն պարտք ենք, առաքիչները եկել ցուցմունք են տվել, որ մենք բարեխղճորեն կատարել ենք մեր վճարումները: Անգամ «Աշտարակ կաթի» գլխավոր հաշվապահն է ցուցմունք տվել, որ վճարումները պատշաճ կատարվել են»:

Նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են հետևողական լինել, քանի որ խնդիրն արդեն քանի ամիս որևէ լուծում չի ստանում:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ բոլոր խանութների հաշիվների վրա բռնագանձում է տարածվում, ինչի պայմաններում աշխատել չեն կարողանում:

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս