Բաժիններ՝

Հոնկոնգի ղեկավարը հայտարարել է արտահանձնման օրինագծի հետկանչման ընթացակարգի մասին. Reuters

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը սեպտեմբերի 4-ին հայտարարել է արտահանձնման օրինագծի հետկանչման ընթացակարգի մասին, որի առաջմղման փորձերն ամռան սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ էին առաջացրել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Այդ օրենսդրական նախաձեռնությունից պաշտոնապես հրաժարվելու մասին Լամը հայտարարել է իր նստավայրում կայացած հանդիպմանը, որին հրավիրված էին նրա վարչակազմի անդամները, կառավարամետ օրենսդիրներ եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ու Չինաստանի ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի հոնկոնգցի պատգամավորներ:

Հանդիպումից հետո մամուլի ասուլիս չի անցկացվել: Սպասվում է, որ համապատասխան պաշտոնական հայտարարությունը Հոնկոնգի վարչակազմի կողմից կտարածվի երեկոյան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս