Բաժիններ՝

Նոր Զելանդիայում առնվազն վեց մարդ է զոհվել տուրիստական ավտոբուսի շրջվելու հետևանքով

Նոր Զելանդիայում առնվազն վեց մարդ է զոհվել չինացի 23 զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսի շրջվելու հետեւանքով, կան բազմաթիվ վիրավորներ: Այդ մասին հայտնել է Նոր Զելանդիայում ՉԺՀ-ի դեսպանությունը:

«Սեպտեմբերի 4-ին տեղական ժամանակով ժամը 11:19-ին (Երեւանի ժամանակով 03:19-ին) նորզելանդական Ռոտորուա քաղաքում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել Չինաստանի քաղաքացիների հետ: Չինացի 23 զբոսաշրջիկների փոխադրող ավտոբուսը շրջվել է, ինչի հետեւանքով զոհվել է վեց մարդ, շատերը վերքեր են ստացել»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

ՉԺՀ-ի ԱԳ նախարարությանն առընթեր հյուպատոսական պաշտպանության կենտրոնը հայտնել է, որ ներկայում պարզվում է պատահարի պատճառը, տուժածներին հոսպիտալացրել են: Կենտրոնում ճշտել են, որ ընդամենը մոտակա հիվանդանոց է ուղարկվել 17 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս