Բաժիններ՝

«Նեյմարը ցանկանում է վերադառնալ, բայց մենք չենք ստորագրի նրան». «Բարսելոնայի» փոխնախագահ

«Բարսելոնայի» փոխնախագահ Ջորդի Կարդոները խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:

«Ես գիտեմ, որ «Բարսելոնան» Նեյմարին ստորագրելու որևէ քայլ չի ձեռնարկել, և մենք չենք ցանկանում ստորագրել նրան:

Տնօրենների խորհուրդը այդ հնարավորությունը չի ուսումնասիրել, բայց ցանկություն կա խաղացողի կողմից: Թվում է, թե Նեյմարը ցանկանում է վերադառնալ, գոնե հետաքրքրություն է ցուցաբերում, բայց բանակցություններ չկան: Մենք դրանով չենք մտահոգվում:

Մենք չգիտենք, թե ինչ կլինի, մենք պետք է զբաղվենք դրանով: Չի զարմացնում ինձ այն, որ գնացած ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ: Բարսելոնայի նման շատ տեղեր չկան: Կային նաև ուրիշները, ովքեր հեռացել էին և ուզում էին վերադառնալ, ինչպես Սեսկ Ֆաբրեգասը:

Նեյմարը մեծ խաղացող է: Այնուամենայնիվ, մի ժամանակ նա որոշեց հեռանալ: Այս պահին մենք չենք շփվել նրա հետ: Այդ իսկ պատճառով չկա գնահատելու որևէ բան»,- ասել է Կարդոները:

Ավելի վաղ իսպանական մամուլը գրում էր, որ բրազիլացին կարողացել է համաձայնեցնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Պայմանագիրը հաշվարկվելու է հինգ տարի ժամկետով, խաղացողի աշխատավարձը կլինի տարեկան 24 մլն եվրո, այնքան, որքան 2017 թվականին էր՝ մինչև ՊՍԺ տեղափոխվելը: Փարիզում Նեյմարը տարեկան 37 միլիոն եվրո է ստանում:

Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնել է կատալոնական ակումբի առաջին առաջարկին և չի քննարկել այն, քանի որ նա իսկապես ցանկանում է վերադառնալ Կատալոնիա: Նեյմարը հասկանում է, որ իր փոխանցումը թանկ կլինի և չի պատրաստվում խոչընդոտել կատալոնական ակումբի ծրագրերին:

Բացի այդ, Նեյմարն ամբողջությամբ հրաժարվել է 26 միլիոն եվրո գումարից, որը պահանջում էր կատալոնական ակումբից ՊՍԺ տեղափոխվելուց հետո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս