Իրանը զբոսաշրջիկներին գրավելու համար վերացրել է դրոշմակնիքներն անձնագրերում
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է վերացնել մուտքի եւ ելքի դրոշմակնիքները երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների անձնագրերում: Այդ մասին, հայտնել է Tasnimnews գործակալությունը:
Իրանի իշխանությունները հույս ունեն, որ այս որոշումը թույլ կտա երկիր գրավել ավելի շատ զբոսաշրջիկների, որոնք այժմ զգուշանում են ժամանել ամերիկյան այցագրի հետ կապված պոտենցիալ խնդիրների պատճառով:
Անցյալ տարի ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ այն ճանապարհորդները, որոնց անձագրերում կան նշումներ որոշ երեկրներ, այդ թվում՝ Իրան այցելելու մասին, կարող են խնդիրների բախվել այցագիր ստանալիս:
Ինչպես ճշտվում է Իրանի արտգործախարարության կայքում, մուտքի համար օտարերկրացու անձնագիրը պետք է ուժի մեջ լինի երկրից մեկնելու օրվանից հետո առնվազն 6 ամիս:
Գործակալության տվյալներով՝ 2018 թվականին Իրան է այցելել 7,8 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 50 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: