Բաժիններ՝

Ջոնսոնն առաջատարն է Պահպանողական կուսակցության առաջնորդի համար քվեարկության երրորդ փուլի արդյունքներով

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն առաջատարն է Պահպանողական կուսակցության առաջնորդի համար քվեարկության երրորդ փուլի արդյունքներով: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Ջոնսոնն ստացել է Համայնքների պալատի անդամների 143 քվե:

Բացի Ջոնսոնից, պայքարը շարունակելու համար բավարար քանակությամբ քվեներ են հավաքել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը (54 ձայն) եւ ՆԳ նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը (38 ձայն): Միջազգային զարգացման նախարար Ռորի Սթյուարտը (27 ձայն) դուրս է մնում թեկնածուների թվից, քանի որ ամենից քիչ քվեներն է հավաքել:

Քվեարկություններն այս շաբաթ կշարունակվեն եւ կընթանան այնքան ժամանակ, քանի դեռ չի մնա երկու թեկնածու: Քվեարկության չորրորդ եւ հինգերորդ փուլերը պլանավորված են հունիսի 20-ին: Սպասվում է, որ հաղթողի անունը հայտնի կդառնա այն շաբաթվա ընթացքում, որն սկսվում է հուլիսի 22-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս