Ով է ՀՀ արդարադատության նոր նախարարը. կենսագրություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը:
Նա ծնվել է 1991թ. հունվարի 27-ին, Երևան քաղաքում:
Կրթությունը
- 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
- 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
- 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
Աշխատանքային գործունեությունը
- ՊԵԿ փոխնախագահ
- 2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
- 2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
- 2014-2015 թթ. – Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
- 2015թ. մայիսից մինչև 21.05.2018 – «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն
Իրականացրած գործունեությունը
- Երկու միլիարդից ավելի գումարով ստուգման ակտի անվավեր ճանաչում վարչական կարգով բողոքարկման արդյունքում, որը վերաբերում էր ոչ ռեզիդենտի մասնաճյուղի կողմից ոչ ռեզիդենտի փոխարեն ԱԱՀ պարտականություն կրելու հարցին
- Ստուգման ակտի վիճարկում, որով քննարկվում էր ԱԱՀ ծագման պահը: Ստուգման ակտն անվավեր է ճանաչվել դատական բողոքարկման արդյունքում, որով նաև արձանագրվել է ԱԱՀ֊ի ծագման պահի որոշման առանձնահատկությունները այն պարագայում, երբ ամսվա վերջին օրվա դրությամբ ծառայություն մատուցողին պարզ չէ իր կողմից մատուցված ծառայության ծավալը
- Հակասրճարանների հարկման համակարգի մասով ծագած վեճով ստուգման ակտի բողոքարկման արդյունքում հաստատվել է տնտեսվարողի իրավունքը աշխատել շրջանառության հարկի դաշտում՝ բացառելով հանրային սննդի գործունեությամբ զբաղվելու մեկնաբանությունը
- Մասնակցել է ՊԵԿ֊ի դեմ հարկային վեճով (գերավճարի վերաբերյալ) որպես ներկայացուցիչ թե արտադատական կարգով, թե ՀՀ վարչական դատարանում: Կատարված աշխատանքի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով հիմնավորված է համարվել մոտ 30.000.000 ՀՀ դրամի չափով գերավճարի առկայությունը և ՀՀ ֆինանսների նախարարության վրա պարտականություն է դրվել կազմել և տալ համապատասխան եզրակացություն
- Մասնակցություն բազմաթիվ այլ հարկային վեճերով, հարկային օրենսդրության հակասահմանադրական դրույթների մասով (անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առնչությամբ) նախապատրաստված վերլուծության հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում, որը գտնվում է քննության փուլում
- Ուղեկցել է խոշոր գործարքների իրավական ուղեկցում՝ հարկային հարցերի մասով, այդ թվում՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ձեռքբերման, եվրոբոնդերի թողարկման գործարքների մասով
- ՀՀ հարկային համակարգին վերաբերող ձեռնարկների հեղինակ
Մասնակցությունները միություններին և մասնագիտական կազմակերպություններին
ՀՀ փաստաբանների պալատ, 2015թ.-ից
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: