Airbus-ը ներկայացրել է հեռամայրուղային А321XLR նեղֆյուզելյաժային ինքնաթիռը
Airbus եվրոպական կոնցեռնը Լե-Բուրժեում անցկացվող 53-րդ Փարիզյան ավիացիոն-տիեզերական սալոնում ներկայացրել է նեղֆյուզելյաժային հեռամայրուղային А321XLR (Xtra Long Range) նեղֆյուզելյաժային ինքնաթիռը: Այդ մասին ասված է կոնցեռնի՝ հունիսի 17-ին տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, ինքնաթիռը А320neo ընտանիքի վերջին էվոլյուցիան է: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ այն թույլ է տալիս մեկ աթոռի հաշվով վառելիքի ծախսը նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատությամբ կրճատել 30 տոկոսային կետով: Դրա հետ մեկտեղ նոր հանրանավի թռիչքի հեռավորությունը 15 տոկոսային կետով ավելի է, քան կոնցեռնի A321LR նախորդ ինքնաթիռինը:
Ընկերությունում նշել են, որ «թռիչքի ավելացված հեռավորության շնորհիվ ավիաընկերությունները կարող են ավելի էժան նեղֆյուզելյաժային ինքնաթիռները շահագործել ավելի երկար ու պակաս ծանրաբեռնված երթուղիներում, որոնցով չվերթերը ներկայում կատարում են լայնաֆյուզելյաժային ինքնաթիռները»:
Ինչպես ընդգծում է BFM հեռուստաալիքը, Airbus-ի հայտարարությունը «վատ նորություն է» ամերիկյան Boeing-ի համար, որը դեռեւս ուշքի չի եկել Boeing 737 MAX երկու ինքնաթիռների կործանումից հետո: А321XLR-ի մատակարարումները կարող են սկսվել 2023 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: