Բաժիններ՝

Նեյմարի մայրը որդուն կոչ է արել ներել իրեն բռնաբարության մեջ մեղադրող աղջկան

ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի մայրը՝ Նադին Սանթոսը, կոչ է արել որդուն ներել աղջկան, որը նրան մեղադրում էր բռնաբարության մեջ:

«Այն պահին, երբ ամեն ինչ պարզաբանվում է և իրականությունը ջրի երես է դուրս գալիս, եկել է ժամանակը դասեր քաղելու տեղի ունեցածից և հիշելու Հիսուս Քրիստոսին: Նա միակն է, ով գիտե, թե ինչ կա քո սրտում: Վստահի նրան: Կենտրոնացի այն բանի վրա, ինչը դու ամենից շատ ես սիրում ֆուտբոլային կյանքում: Դա այն է, ինչը կբերի քեզ երջանկություն, ինչը չի եղել վերջին մի քանի օրերին: Ներիր այդ աղջկան: Մենք քո քրոջ հետ որպես կին կարող ենք վստահեցնել, որ նա մեզնից մեկը չէ: Ես շատ եմ քեզ սիրում և կշարունակեմ աղոթել քեզ համար ամեն օր: Աստված քեզ պահապան: Ես սիրում եմ քեզ»,- Ինստագրում գրել է Նեյմարի մայրը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ կինը, որը վստահեցնում է, որ ֆուտբոլիստը մայիսի 15-ին Փարիզում բռնաբարել է իրեն, դիմել է Սան Պաուլուի ոստիկանություն: Վերջինս տեղեկացնում է, որ աղջիկը եղել է հոգեբանական ծանր վիճակում և վախեցել է գրանցել գործը այլ երկրում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Նեյմարին կարող է սպառնալ հինգ տարվա ազատազրկում:

Միաժամանակ, հունիսի 5-ին Globo Esporte-ն տեղեկացրել է, որ աղջիկը փոխել է ցուցմունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս