Samsung Electronics-ն հետազոտություններ է սկսել 6G-ի բնագավառում
Samsung Electronics կորպորացիան Սեուլի իր գիտական կենտրոնում ձեռնամուխ է եղել վեցերորդ սերնդի տեխնոլոգիաների (6G) բնագավառի ուսումնասիրություններին: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
«Մենք ընդլայնել ենք մեր մասնագետների թիմը, որոնք զբաղվում են հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ստանդարտների մշակմամբ: Նրանք ձեռնամուխ են եղել 6G-ի բնագավառի հետազոտություններին»,-ասել է կորպորացիայի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Yonhap-ը: Գործակալությունը նշում է, որ Samsung Electronics-ի հետազոտական խումբը 6G տեխնոլոգիաներին զուգահեռ արհեստական ինտելեկտի եւ ռոբոտների ստեղծման աշխատանքներ է իրականացելու:
Ապրիլի 4-ին Կորեայի Հանրապետությունը դարձել է առաջին երկիրը, որն սկսել է հինգերորդ սերնդի շարժական կապի առեւտրային շահագործումը: Տվյալների փոխանցման դրա ռեկորդային արագությունը հասնում է վայրկյանում 25 գիգաբայթի: Այս ցուցանիշները թույլ են տալիս առցանց ռեժիմով տեսանյութեր հեռարձակել 8K (Ultra HD) լուծաչափով:
Ինչպես սպասվում է, 6G ստանդարտը հինգերորդ սերնդի կապին փոխարինելու կգա 2025 թվականից ոչ շուտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: