«Դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել». Սուրենյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ որևէ կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել:
«Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահոված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը։