Բաժիններ՝

Թրամփը լրացուցիչ 1,6 մլրդ դոլար տրամադրեց NASA-ին Լուսնի և Մարսի յուրացման համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար է տրամադրել NASA-ին: Այդ մասին նա հայտնել է իր Twitter-ում: Նրա խոսքով՝ փողը կհատկացվի Լուսին վերադառնալու, ինչպես նաեւ դեպի Մարս թռիչքի համար: «Ես նորացրի բյուջեն NASA-ի մեծությունը վերադարձնելու եւ տիեզերք մեծ վերադարձն իրականացնելու համար»,- նշել է նա:

Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության բյուջեն 2019 ֆինանսական տարվա համար կազմում է 21,5 միլիարդ դոլար: Լրացուցիչ միջոցների տրամադրման հարցը հաստատվում է Կոնգրեսի կողմից: Ավելի ուշ NASA-ն իր Twitter-ում զեկուցել է, որ անվանում է ընտրել դեպի Լուսին օդաչուավոր ծրագրի համար:

Նշվում է, որ տիեզերանավը, որը 2024 թվականին մեկ տղամարդու եւ մեկ կնոջ կհասցնի Երկրի արբանյակ, կունենա «Արտեմիս» անունը: Այս հին հունական աստվածուհին Ապոլոն աստծո քույրն է, որի անունով է կոչվել ԱՄՆ-ի առաջին լուսնային ծրագիրը:

«Ապոլոն-11» տիեզերանավը Նիլ Արմսթրոնգին եւ Էդվին Օլդրինին Լուսնի վրա է իջեցրել 1969 թվականի հուլիսի 20-ին: Հետագա հինգ թռիչքների ընթացքում Լուսնի վրա եղել են 12 ամերիկացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս