Նոր բևեռներ՝ իշխանության ներսում. իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահն ու վարչապետի մամուլի խոսնակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թեւեր կան, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թեւերի առկայության դեպքում կկտրի այդ թեւերը:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում նորանոր հակադիր բեւեռներ են ձեւավորվում: Մասնավորաբար, իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ի դեպ, այ՛ս երկու գործիչների ջրերը նույն առվով չեն գնացել դեռեւս մինչեւ իշխանության գալը, դրա վկայությունն էր նաեւ հեռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս