Գերմանիայի քաղաքացին Խոր վիրապի վանական համալիրի տարածքում հանկարծամահ է եղել
Խոր վիրապի վանական համալիրի տարածքում Գերմանիայի քաղաքացու հանկարծամահ լինելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Մայիսի 4-ին «Վեդու բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Գերմանիայի 1949 թվականի ծնված քաղաքացու դիակ: