Պյատիգորսկի մերձակա շուկայում բռնկած սաստիկ հրդեհը 2,4 հազար քառակուսի մետր տարածք է ճարակել
Պյատիգորսկում (Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս) ուժգին հրդեհ է բռնկել շուկայում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունում:
«Պյատիգորսկի շուկայում այրվում է «21-րդ դար» խանութը: Բռնկման տարածքը մոտավորապես 2 հազար քառակուսի մետր է»,-ասել է գործակալության զրուցակիցը: ԱԻՆ-ի վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը ճշտել է, որ հրդեհը տեղի է ունեցել ոչ թե բուն Պյատիգորսկում, այլ նրա մերձակայքում՝ Պրեդգոռնի շրջանի Գորյաչեվոդսկի ավանի ծայրամասում:
«Ներկայում այրվող տարածքը կազմում է 2,4 հազար քառակուսի մետր: Այժմ ճշտվում է, թե խանութում եղել են արդյոք մարդիկ: Զոհվածների ու տուժածների վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չկա»,-ասել է Դեգտյարյովը: Նա նշել է, որ բռնկումը տեղի է ունեցել ավտոյուղերի խանութում: «Շենքը միհարկանի է, այրվում է շինության ամբողջ տարածքը»,-հավելել է մամուլի ծառայության ղեկավարը:
Տեղում աշխատում է 45 մարդ եւ 16 միավոր տեխնիկա:
В Пятигорске на площади 2 тысячи квадратных метров горит рынок: https://t.co/2q1YnJGdOy pic.twitter.com/EY0MbDgzcp
— LIFE.ru (@lifenews_ru) April 30, 2019