Իշխանությունն ուզում է Ծառուկյանից «խլել» գործարանը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արարատցեմենտ» ընկերության շուրջ ստեղծված «հակամարտությունն» իրականում այնքան էլ ցեմենտի բարձր կամ ցածր գնի հետ կապ չունի, անգամ «կլինկերի» խնդիրը չէ։
Կարելի է ասել, որ սա այս ընթացքում միակ «տնտեսական փոփոխությունն» էր, որ ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն մեծ բախումների առիթ տվեց, գործը հասավ անգամ Ծառուկյան-Փաշինյան հանդիպման, սակայն դրանից հետո էլ շարունակվում են փոխհրաձգությունները «Արարատցեմենտ» ընկերության եւ տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ու նույն հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանի միջեւ։
Մեր տեղեկություններով, իշխանությունը փորձում է ամեն կերպ ապացուցել, որ Ծառուկյանը ոչ օրինական ճանապարհով է գնել ընկերությունը, եւ այն «խլել» նրա ձեռքից։
Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, շատ հաստատակամ է եւ մտադիր չէ զիջելու սեփականության իր իրավունքը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: