Նիկոլ Քիդմանը երեխաներին զրկել է Instagram-ից և հեռախոսներից
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը երեխաներին թույլ չի տալիս օգտվել հեռախոսներից: Այդ մասին նա հայտարարել է Vanity Fair հրատարակությանը տված հարցազրույցում:
Դերասանուհին երկու դուստր ունի երաժիշտ Քիտ Ուրբանից՝ տասն ամյա Սանդեյ Ռոուզը եւ ութամյա Ֆեյս Մարգարեթը:
51-ամյա աստղը խոստովանել է, որ երեխաների համար գաջեթներ չի գնում, ինչպես նաեւ նրանց թույլ չի տալիս գրանցվել սոցիալական ցանցերում:
«Նրանք հեռախոս չունեն, եւ ես նրանց թույլ չեմ տալիս բաժանորդագրվել Instagram-ին: Ես ջանում եմ ինչ-որ սահմաններ պահպանել»,-նշել է Քիդմանը:
Նա նաեւ պատմել է, որ երեխաները եւ նրանց դասուսույցը հաճախ են իր հետ ուղեւորվում, երբ ինքը նկարահանումների է մեկնում, կամ էլ երբ իր ամուսինը հանդես է գալիս հյուրախաղերով: 1990-ից մինչեւ 2001 թվականը Քիդմանն ամուսնացած է եղել դերասան Թոմ Քրուզի հետ: Զույգը երկու զավակ է ունեցել՝ Քոններին եւ Իզաբելլային: