Բաժիններ՝

Ռուս բժիշկներն աշխարհում առաջին անգամ երեխային միաժամանակ լյարդ և թոքեր են փոխպատվաստել

Շումակովի անվան փոխպատվաստաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բժիշկներն աշխարհում առաջին անգամ միաժամանակ լյարդ եւ թոքեր են փոխպատվաստել մուկովիցիդոզով հիվանդ իննամյա տղային:

«Դա փաստորեն երեխային երեք օրգանների առաջին հաջող փոխպատվաստումն է, որովհետեւ մեզ մոտ թոքերը երկուսն են»,- ասել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Գոտիեն, որը կատարել է վիրահատությունը: Նման վիրահատություններն աշխարհում կատարվում են շատ քիչ, իսկ այս տարիքի երեխաների հաջող փոխպատվաստումներ բժշկագիտական գրականության մեջ բնավ նկարագրված չեն:

Վիրահատությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ին եւ ընթացել է 16 ժամ: Այժմ տղան «բացարձակ վերականգնված է» եւ պատրաստ դուրսգրման: Փոխպատվաստում կատարած վիրաբույժի խոսքով՝ նման վիրահատություն տանելու համար պետք է շատ ուժեղ բնավորություն» ունենալ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս