Բաժիններ՝

Պերուի նախկին նախագահը փորձել է ինքնասպան լինել ձերբակալման ժամանակ

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան կրակել է իր վրա, երբ ոստիկանները փորձում էին նրան ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Միջադեպը, գործակալության տվյալներով, տեղի է ունեցել Լիմայում նրա տանը: Ըստ նախնական տվյալների, Գարսիան կրակել է իր պարանոցին: Նշվում է, որ նախկին նախագահին տեղափոխել են Լիմայի հիվանդանոց: Վերքի ծանրության մասին չի հաղորդում:

Գարսիան Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցրել է երկու անգամ՝ 1985-1990 թվականներին եւ 2006-2011 թվականներին:

Պերուում Գարսիային կասկածում են Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ: Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս