Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ի ցերեկը առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կնվազի 5-6, 20-ին ևս՝ 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։
Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.90C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.50C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.30C