Տիգրան Ավինյանը չկարողացավ անցկացնել իր թեկնածուին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, մինչ այս պաշտոնի համար պայքարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, որին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հովանավորել, սակայն, այնուամենայնիվ, Փաշինյանի թեկնածուն է ներկայացվել ԱԺ հաստատմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Բաղրամյանը, սակայն, նշել է. «Չգիտեմ նման բանի մասին»:

Իսկ ինքը՝ Գեղամ Գևորգյանը, նշել է. «ՀԾԿՀ նախագահի թեկնածուի անունն արդեն ուղարկվել է Ազգային Ժողով: Նա Գարեգին Բաղրամյանն է: Նա շատ լավ ընկեր է, ես շատ ուրախ եմ դրա համար և երբեք չեմ պայքարել այդ պաշտոնի համար: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930