Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվեց գազի մատակարարումների շուրջ
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է քիչ քանակությամբ գազի գնման շուրջ: Այդ մասին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան ապրիլի 11-ին հայտարարել է լրագրողներին՝ չճշտելով պայմանավորվածությունների կոնկրետ պարամետրերը:
««Գազպրոմ»-ի հետ պայմանագիրն արդեն ձեւակերպված է, եւ մենք Ռուսաստանից գազ ենք գնելու փոքր քանակություններով»,-Քոբուլիայի խոսքը մեջբերում է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը: Թե ինչ ծավալի գազի մասին է խոսքը եւ որքան կնստի դա Վրաստանի վրա, էկոնոմիկայի նախարարը չի ճշտել:
Քոբուլիան դեռ ընթացիկ տարվա փետրվարին էր հայտարարել, որ երկիրը պատրաստվում է գազ գնել Ռուսաստանից: Այն ժամանակ նա դա բացատրել էր երկնագույն վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությամբ:
Վրաստանը բնական գազի իր պահանջարկը բավարարում է հիմնականում ներմուծման հաշվին: Գազի գրեթե ամբողջ անհրաժեշտ ծավալը երկիրն ստանում է Ադրբեջանից: Վրաստանը Ռուսաստանից գազ չէր գնում 2006 թվականից:
Երկիրը միայն ստանում Հայաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը:
Արդեն 2017 թվականից ՌԴ-ն Վրաստանին այդ տարանցման դիմաց վճարում էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն փողով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: