Բաժիններ՝

Բեռնի Սանդերսն իրեն միլիոնատեր է հայտարարել բեսթսելեր-գրքի շնորհիվ

Սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցություւնից թեկնածուի առաջադրման հասնելու մտադրության մասին, միլիոնատեր է դարձել իր գրքի վաճառքներից ստացված եկամուտների շնորհիվ, որը բեսթսելեր է դարձել: Այդ մասին Սանդերսը հայտնել է The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ես բեսթսելեր-գիրք եմ գրել»,- նշել է սենատորը Վերմոնտի նահանգից, որը մասնակցել է 2016 թվականի նախընտրական արշավին եւ զիջել նախկին պետքատուղար Հիլարի Քլինթոնին Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի միակ թեկնածուն դառնալու իրավունքի համար պայքարում:

«Եթե դուք բեսթսելեր- գիրք գրեք, ապա դուք էլ կարող եք միլիոնատեր դառնալ»,- հավելել է նա՝ խոսելով Where We Go From Here («Ուր գնալ») կոչվող իր գրքի մասին, որը լույս է տեսել 2018 թվականին:

Նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածություններն առաջադրելու մտադրության մասին հայտարարել են արդեն 20 դեմոկրատներ, որոնցից Սանդերսը եւ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առաջատարներն են հասարակական կարծիքի հարցումներում:

ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս