Թխվածք «Պրոֆիտրոլի». պարզ բաղադրատոմս
Բաղադրիչներ
1. Ջուր – 1 բաժակ
2. Կարագ – 100 գ
3. Այլուր – 1 բաժակ
4. Ձու – 4-5 հատ
Պատրաստման եղանակը
1. Ջուրը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման: Ավելացնել կարագը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը՝ անընդհատ խառնելով: Վերցնել կրակի վրայից:
2. Ստացված զանգվածին հերթով ավելացնել ձվերը և հարել:
3. Ջեռոցը տաքացնել մինչև 175 աստիճան: Յուղաթղթով պատված տապակի վրա գդալով գնդիկներ ձևավորել ստացված խմորից: Թխել, մինչև էկլերները ոսկեգունեն:
4. Ստացված էկլերները լցոնել ցանկացած կրեմով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը