Բաժիններ՝

ICAO-ն կվերահսկի արհեստական ինտելեկտի ներդրումը քաղաքացիական ավիացիայում

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կստանձնի ավիացիոն արդյունաբերության մեջ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կառավարման, վերահսկման եւ ներդրման գործառույթները: Այս մասին հայտարարել է կազմակերպության Խորհրդի նախագահ Օլումուիվա Բենարդ Ալիուն Սինգապուրում Քաղաքացիական ավիացիայի համաժողովի բացմանը:

«Արհեստական ինտելեկտի զարգացումը նոր մարտահրավերներ է ստեղծում քաղաքացիական ավիացիայի համար: ICAO-ն՝ որպես հսկողական մարմին, որը նաեւ սահմանում է միասնական կանոններ, մտադիր է վերահսկողության տակ վերցնել նման տեխնոլոգիաների ներդրումը»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ դա առանձնապես կարեւոր է «քաղաքացիական ավիացիայի հասցեին զանազան կիբեռսպառնալիքների» լույսով դրա զարգացման գործընթացում: Օլումուիվա Բենարդ Ալիուն նաեւ հայտնել է, որ այս բոլոր հարցերը կքննարկվեն առաջիկա Միջազգային ավիացիոն համաժողովում, որը տեղի կունենա սեպտեմբերին Մոնրեալում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս