Բաժիններ՝

Սահակաշվիլին Պորոշենկոյից պահանջել է՝ վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ուկրաինական անձնագիրը վերադարձնի նախքան նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Նախագահի ընտրություններն Ուկրաինայում անցկացվել են մարտի 31-ին: Ապրիլի 7-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է նախագահի ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, երկրորդ փուլ են անցել Վլադիմիր Զելենսկին եւ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Պյոտր Ալեքսեեւիչ, Դուք ասում եք, որ փոխվել եք, որ ցանկանում եք ապրել օրենքով: Ահա ձեզ հասարակ թեստ այն բանի, որ դա իսկապես այդպես է: Գրեթե երկու տարի առաջ, օգտվելով այն բանից, որ ես երկրում չեմ, դուք ինձ զրկեցիք քաղաքացիությունից: Դուք ինձ քաղաքացիությունից զրկեցիք՝ խախտելով ուկրաինական օրենսդրությունը, խախտելով միջազգային նորմերը, որովհետեւ չի կարելի քաղաքացիություից զրկել մի մարդու, որը չունի այլ երկրի քաղաքացիություն:

Ուրեմն այսպես, ձեզ պարզ հարց եմ տալիս. համարձակություն կունենաք վերականգնել օրինականությունը, ինձ վերադարձնել իմ ուկրաինական անձնագիրը եւ թույլ տալ ինձ մտնելու Ուկրաինա»,-հայտարարել է Սահակաշվիլին իր տեսաուղերձում, որը զետեղված է Facebook-ի իր էջում:

Դրա հետ մեկտեղ Սահակաշվիլին հավելել է, որ Պորոշենկոյին 24 ժամ չի տալու, բայց նշել է, որ Ուկրաինայի նախագահը «բավականաչափ ժամանակ ունի մինչեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որպեսզի վարվի օրենքին եւ միջազգային իրավունքին համապատասխան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս