Բաժիններ՝

Տրիպոլիի մերձակայքում առնվազն 32 մարդ է զոհվել մարտական գործողությունների ընթացքում. AFP

Տրիպոլիի մերձակայքում առնվազն 32 մարդ է զոհվել զինված բախումների հետեւանքով, եւս շուրջ 50 հոգի վերքեր է ստացել: Այդ մասին ապրիլի 8-ին հայտնել է«Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով միջազգային հանրակցության կողմից ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտական ընդհարումների հետեւանքով զոհվել է 21, տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել՝ 27 մարդ:

Նշվում է, որ զոհերի թվում կան խաղաղ բնակիչներ: Ֆելդմարշալ Խալիֆա Խավթարի՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումները ներկայում հարձակում են ծավալել Տրիպոլիի վրա: Ապրիլի 4-ին Խաֆթարը հայտարարել է քաղաքի վրա հարձակում սկսելու մասին: Նրա զորքերը մայրաքաղաքը գրոհում են գլխավորապես հարավային ուղղությունից:

Այժմ նրանք այնտեղ կատաղի մարտեր են մղում Տրիպոլիում հաստատված՝ Ֆայիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարության կազմավորումների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս