Ավստրիայում հաջողությամբ օդային տաքսի են փորձարկել
Վիեննայում տեղի են ունեցել EHang 216 ինքնավար օդային տաքսու առաջին փորձարկումները: Ավտոմոբիլն ուղեւորներով հաջողությամբ մի քանի թռիչք ու վայրէջք է կատարել Վիեննայի «Ջեներալի արենա» մարզադաշտում։
Միանգամայն իրատեսական է, որ 2025 թվականին օդային տաքսիներն սկսեն թռչել Ավստրիայում: Այդ տեխնոլոգիայի զարգացումն ընթանում է շատ արագ, եւ տեխնիկապես դրանք գերազանց են գործում»,- շնորհանդեսին նշել է Ավստրիայի տրանսպորտի, նորաստեղծությունների եւ տեխնոլոգիաների նախարար Նորբերտ Հոֆերը: Չինաստանի EHang ընկերության ավտոմոբիլների արտադրությունն ստանձնել է FACC չին-ավստրիական կոնցեռնը, որն օդային փոխադրամիջոցը պատրաստում է սերիական արտադրության:
«Առաջին սերիական օդային մեքենաները մենք կսկսենք Ավստրիայում արտադրել տարվա երկրորդ կեսին»,- հավաստիացրել է FACC-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Մախտլինգերը: Աերոմոբիլները նախ կմատակարարվեն Ասիային, որտեղից արդեն մի քանի հարյուր պատվեր է ստացվել:
EHang 216 անօդաչու թռչող ապարատն արժե շուրջ 300 հազար եվրո, այն ունի ուղեւորի երկու աթոռ եւ տեղ ուղեբեռի համար: Փոխադրամիջոցի առավելագույն արագությունը կազմում է շուրջ 160 կիլոմետր/ժամ: Թռիչքի հեռվությունը 70-ից մինչեւ 80 կիլոմետր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: