Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությունը պլան է պատրաստել ի դեպս Brexit-ի պատճառով անկարգությունների

Բրիտանական ոստիկանությունը պլան է պատրաստել, որը 10 հազար ախատակիցների արագ ծավալում է նախատեսում այն դեպքում, եթե անկարգություններ սկսվեն Brexit-ի շուրջ վեճերի պատճառով: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Ոստիկանությունում հայտնել են, որ այդ աշխատակիցները պետք է պատրաստ լինեն 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ցանկացած մասում հակազդելու Brexit-ի պատճառով որեւէ անկարգության: Ոստիկանությունում նախազգուշացրել են, որ նման ընդգրկուն միջոցները նախատեսված չեն երկար ժամանակի համար:

Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում իրավախախտումները, որոնք այս կամ այն կերպ կապված են Brexit-ի պատճառով բրիտանացիների վեճերի հետ, կրկնապատկվել են: Խոսքը վերաբերում է այն խախտումներին, որոնք, մասնավորապես, տեղի են ունեցել բողոքի ակցիաների ընթացքում: Բացի այդ, մի խումբ խորհրդարանականներ վերջին կես տարում խնդրել են ուժեղացնել իրենց պահպանությունը՝ կապված Brexit-ի պատճառով ստացվող սպառնալիքների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930