Բաժիններ՝

Թեստ. Անցյալից ի՞նչն է ձեզ խանգարում ներկայում

Ոչ միշտ են հարաբերությունները հաճելի։ Հաճախ լինում է այնպես, որ հիշելով անցյալի մասին՝ մենք դադարում ենք լիարժեք կյանքով ապրել ներկայում, որովհետև մեր էմոցիաներն ու տրամադրությունը նվիրված են այն բանին, ինչ վաղուց անցել է ու երբեք մեր կյանք չի վերադառնա։

Տոքսիկ հարաբերությունները որոշելն օգտակար է նրա համար, որ մեր հիշողությանն օգնի ավելի ընտրողական մոտեցում ցուցաբերել ու թույլ տալ ինքդ քեզ հիշել միայն հաճելի, լուսավոր իրադարձությունները։

Նայեք նկարազարդմանը, ընտրեք հիշողության խորհրդանիշ հին բանալին, կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Բանալի 1

Կարդացեք նաև

Անցյալի տոքսիկ հարաբերությունները խաթարում են ձեր ներկայիս անդորրը։

Ինչ-որ չար մարդ է եղել ձեր կյանքում, և այդ տհաճ ու ձեզ համար ծանր հարաբերությունների մասին հիշողությունները ձեզ վերադարձնում են այն խառնակ ժամանակները, որոնք, բարեբախտաբար, վաղուց անցել են ձեզ համար։

Բանալի 2

Անցյալի ֆինանսական պարտավորությունները ձեզ նյարդայնացնում են ներկայում։

Հնարավոր է՝ ձեր պարտքը չեն վերադարձրել կամ ձեզ ներքաշել են ձեզ համար ոչ շահավետ ֆինանսական օպերացիայի մեջ, և դուք նյութապես այնքան եք տուժել, որ մինչև այժմ էլ դա ցավալի է ձեզ համար։

Բանալի 3

Անցյալում բաց թողած հնարավորությունը ձեզ կվշտացնի ներկայում։

Հավանական է՝ անցյալում գիտակցաբար կամ շտապողականության արդյունքում դուք ձեր կյանքը փոխելու լուրջ հնարավորություն եք բաց թողել ու երկար ժամանակ զղջում եք դրա մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս