Բաժիններ՝

Աշխարհում առողջապահության յուրաքանչյուր չորրորդ հիմնարկը ջրամատակարարման համակարգ չունի. ՄԱԿ

ՄԱԿ-ը համաշխարհային հանրակցությանը կոչ է արել հիվանդանոցներում եւ բուժկետերում բարելավել ջրամատակարարումը, սանիտարահիգիենիկ պայմանները:

Ինչպես նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկակական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ ապրիլի 3-ին Ժնեւում հրապարակված համատեղ զեկույցում, աշխարհում յուրաքանչյուր չորրորդ բժշկական հիմնարկությունը մաքուր ջրի մատակարարման համակարգ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը՝ պատշաճ սանիտարական ծառայություն չունի։

Բացի դրանից, զեկույցի համաձայն՝ «առողջության պահպանման շատ կենտրոններում չկա հիմնական սարքավորանքը ձեռքերի հիգիենայի եւ բուժական գործունեության թափոնների անվտանգ զատման եւ հեռացման համար»:

Աշխարհում տարեկան մեկ միլիոնից ավելի մահերի պատճառը ծննդաբերության ժամանակ պատշաճ մաքրության բացակայությունն է: Վարակներից մահանում է նորածինների 26 եւ ծննդկանների 11 տոկոսը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին աշխարհում օրական շուրջ 7 հազար նորածին է մահացել՝ հիմնականում հակասանիտարական պայմանների հետեւանքով, որոնցում անցկացվել են ծննդաբերությունները, այդ թվում սեպսիսի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930