Թվային անվտանգության ոլորտում թրեյներների թրեյնինգի հրավեր
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան (International Federation of Journalists) Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպում է թրեյներների թրեյնինգ (ToT – Training of trainers) թվային անվտանգության ոլորտում, որը տեղի կունենա Թբիլիսիում, ապրիլի 17-24-ը, որին կհաջորդեն հետաքննող լրագրողների համար նախատեսված դասընթացներ:
Թրեյնինգի ավարտին թրեյները հնարավորություն կունենա անցկացնելու մեկօրյա դասընթաց տեղի լրագրողների համար:
Բոլոր նրանք, ովքեր ունեն ՏՏ ոլորտում լավ գիտելիքներ և հմտություններ, մասնավորապես՝ համակարգիչ և բջջային հեռախոս, ազատ են մասնակցության հայտ ներկայացնելու:
Միջոցառումն անցկացվելու է ռուսերեն/անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ: Լեզուներից մեկի փայլուն իմացությունը պարտադիր է:
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան կհոգա ճանապարհածախսը, կացության և սննդի ծախսերը:
Դիմելու համար խնդրում ենք Հայաստանի ժուռնալիստների միության էլ. փոստին՝ [email protected], ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) և ոլորտում ունեցած ձեր փորձառության ամփոփ նկարագրությունը։
Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 71 77 75:
Հայաստանի ժուռնալիստների միություն