Բաժիններ՝

Գազայից արձակված հրթիռը տուն է խոցել Իսրայելի կենտրոնական մասում

Գազայի հատվածից արձակված հրթիռը տուն է խոցել Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ բնակավայրում: Այդ մասին հայտնել է Շարոնի օկրուգի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ոստիկանությունը հաղորդում է ստացել Միշմերեթ մոշավի (գյուղական տիպի բնակավայր) հրթիռակոծման վերաբերյալ: Հրթիռը տուն է խոցել: Այն բռնկել է»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: Գրոհի հետեւանքով տուժել է վեց իսրայելացի, ներառյալ երեխաներ:

Եվս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել ապաստարան տարհանվելու ընթացքում: Իսրայելացի զինվորականները հայտնել են, որ Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել Իսրայելի կենտրոնական մասի ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս