Բաժիններ՝

Volvo-ն 2020 թվականից ավտոմոբիլներում վարորդների հոգնածությունը բացահայտող խցիկներ կտեղակայի

Շվեդիայի Volvo Cars ավտոարտադրողը 2020 թվականից իր ավտոմոբիլների բոլոր մոդելները կհանդերձի հատուկ խցիկներով, որոնք ունակ կլինեն ի հայտ բերել վարորդի հոգնածությունը կամ հարբեցման վիճակը: Այս մասին ընկերությունը հայտնել է մամուլի տեղեկագրում,։

«Մենք դիտարկել ենք ճանապարհին պոտենցիալ վտանգի երկու ոլորտ. ցրված եւ հարբած վարորդներ,- նշված է հաղորդագրության մեջ:- 2020 թվականից բոլոր նոր Volvo-ները կսարքավորվեն ներքին խցիկներով, որոնք կհսկեն վարորդներին: Դրանք ոչ թե կձանձրացնեն, այլ աջակցություն եւ օգնություն կցուցաբերեն, երբ անհրաժեշտ լինի»:

Համակարգի ակտիվ միացում կլինի, եթե այն որոշի, որ վարորդի պահվածքը կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել նրա առողջության եւ կյանքի համար: Օրինակ, ավտոմոբիլի կառավարմանն ակտիվ մասնակցության բացակայության դեպքում կամ եթե վարորդը փոքր-ինչ իջել է նստոցին եւ ննջել: Այդ դեպքում ավտոմեքենան ինքն է սկսում արգելակել, այնուհետեւ թեքվում է ճամփեզր եւ լիովին կանգ առնում:

Մարտ ամսվա սկզբին Volvo-ն նաեւ հայտարարել է, որ 2020 թվականից անվտանգության ապահովման նպատակով թողարկվող ավտոմեքենաներում արագությունը կսահմանափակի մինչեւ 180 կիլոմետր/ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս