«Հաշվեհարդարի և՛ ժամանակը կար, և՛ տեղը». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու խոսակցությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանության ներկայացուցիչների դեմ հայցադիմումներ տալու գործընթացը: Ըստ նրա՝ դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Վարչապետը կարևորեց այնպիսի դատարանի առկայությունը, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ յուրաքանչյուր քաղաքացու հայց արդար քննարկվի:

«Ես հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը»,- ասաց Ն.Փաշինյանը:

Քոչարյանի հետ հաշվեհարդարի մասին խոսակցությունները Փաշինյանն անընդունելի համարեց. «Դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ որն այդպիսին դարձել է սիրո և համերաշխության մթնոլորտում: Հաշվեհարդարի և՛ ժամանակը կար, և՛ տեղը»:

Նա կոչ արեց անձնական զգացումների ու պատկերացումների շրջանակում մեկնաբանություններ չտալ, որոնց հեղինակներին հենց նման մեկնաբանությունները խանգարում են օբյեկտիվ լինել:

Կարդացեք նաև

Մարտի 1-ի սպանությունների բացահայտման համար, Փաշինյանի կարծիքով, նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, որովհետև քրեական գործ արդեն հարուցված է:

Նա նշեց, որ ամենաբարդ խնդիրն այժմ քննչական մարմիների կողմից արված հայտարարությունն է, որ մարտի 1-ի պարկուճները փոխվել են.

«Ինչո՞ւ են փովել: Որովհետև դրանց փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ: Ենթադրում եմ նաև սպանությունների կոնկրետ կատարողների առումով: Այլապես ի՞նչ իմաստ ուներ:

Հնարավոր է՝ դրանով փորձ է արվել բանակի ներգրավվածությունը գործընթացին թաքցնելու համար, բայց կա նաև շատ մեծ հավանական վարկած, որ այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ: Եթե սա է վարկածը, նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է ով է սպանողը: Այսինքն՝ նրանք պետք է ներգրավվեն և տան ցուցմունքներ»:

Վարչապետը խնդրեց բոլոր քաղաքացիներին, որ այս թեմայով որևէ ասելիք ունենալու դեպքում դիմեն իրավապահներին:

Սպանությունների բացահայտման գործն առանցքային կարևորության գործ է: Օգոստոսին, որ ասում էի՝ ամբողջությամբ բացահայտված է, դա նկատի ունեի: Որևէ կասկած չի կարող լինել, որ մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ: Բայց այս պահին մեր թիվ մեկ բարդությունը այդ պարկուճներն են»,- ասաց Ն.Փաշինյանը:

Անդրադառնալով դատական համակարգում խնդրիներին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել, որ դատական համակարգում հարյուր տոկոսով կոռուպցիա չկա, բայց կարող է ասել, որ հարյուր տոկոսով ջանքեր գործադրվում են:

Նա նշեց, որ խնդիր կա դատական համակարգը բերել եվրոպական ստանդարտի և այդ ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցելու են:

«Մենք վճռական ենք այս առումով»,- ասաց վարչապետը՝ բացառելով դատարանները քաղաքական նպատակներով օգտագործելու հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս