Բաժիններ՝

Բաց նամակ-ահազանգ Արցախի իշխանություններին

Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի մի խումբ բնակիչներ «Արցախպրես» լրատվական գործակալությանն են դիմել` խնդրանքով բաց նամակի տեսքով հրապարակելու իրենց մտահոգությունները՝ կապված օրերս գյուղում տեղի ունեցած վեճի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի և շարունակում է նոր ընթացք ստանալ:

Նամակը հրապարակում ենք ստորև.

«Արցախի Հանրապետության հարգելի՛ իշխանություններ,
Մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում մի խումբ երիտասարդների կողմից տեղի ունեցած ծեծկռտուքը մտահոգություն է առաջացրել համայնքի բնակչության շրջանում: Ապրանք առաքող ավտոմեքենայից գյուղի տարածքում թափված կոնֆետի թղթերի պատճառով ծագած վեճը հավակնում է դառնալ մեծն Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» պատմությունը, քանի որ հանգուցալուծման փոխարեն այն շարունակում է բորբոքվել՝ հանդիսանալով նոր ծեծկռտուքների ու վեճերի պատճառ:

Ուստի, դիմում ենք պատկան մարմիններին, բանիմաց ու մտահոգ մեր քաղաքացիներին միջոցներ ձեռնարկելու և լուծելու այդ խնդիրը, քանի դեռ այն անդառնալի հետևանքների չի հանգեցրել:

Հաշվի առնելով, որ միջադեպը ծագել է մեր համայնքում՝ հայցում ենք բոլորի ներողամտությունը և կոչ անում սեր ու հանդուրժողականություն ցուցաբերել՝ հորդորելով միմյանց մեջ թշնամիներ չորոնել: Մեր թշնամին մեկն է, և նա կանգնած է սահմանի մյուս կողմում:

Հարգանքով՝ Դրմբոն համայնքի մի խումբ բնակիչներ»:

artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս